Թուրքիան սկսել է Սուդանից իր քաղաքացիների տարհանումը
Թուրքիայի իշխանությունները սկսել են Սուդանից տարհանել իրենց 140 քաղաքացիների։
Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Սուդանից սկսվել է 140 մարդու տարհանումը, որտեղ բախումներ են եղել բանակի և աշխարհազորայինների միջև։ Քաղաքացիները Թուրքիա կհասցվեն Եթովպիայի տարածքով»,- հայտնել են ԱԳՆ-ից։