Ուկրաինան հարձակումներ է նախապատրաստելիս եղել Մոսկվայի վրա․ The Washington Post
Ուկրաինական հետախուզությունը փետրվարի 24-ին լայնամասշտաբ ներխուժման տարելիցի օրը ծրագրել էր զանգվածային հարվածներ հասցնել Մոսկվային, սակայն ԱՄՆ-ի խնդրանքով հրաժարվել էր դրանից։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Հաղորդվում է, որ Ուկրաինայում նույնիսկ խոսել են Սևծովյան Նովոռոսիյսկ նավահանգստային քաղաքին ծովային հարվածի մասին։ Վաշինգտոնի խնդրանքով Ուկրաինան համաձայնել է հետաձգել հարվածները։
Այս տեղեկատվությունը դարձել է այն գաղտնի տեղեկատվության մի մասը, որը վերջերս է հայտնվել համացանցում:
