Պեսկովը հրաժարվել է քննարկել որդու ծառայությունը Վագներում
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է պատասխանել իր որդու՝ Նիկոլայի մասին հարցին, ով ըստ Պրիգոժինի վեց ամիս կռվել է Ուկրաինայում՝ Վագների կազմում։
Այս մասին գրում է Ria.ru-ն։
«Ժամանակին նա ծառայել է զինված ուժերում։ Այո, իսկապես, նա մասնակցել է պատերազմին։ Ես չէի ցանկանա ավելին խոսել»,- նշել է Պեսկովը։