Վաշինգտոնը տանկեր է ուղարկում ուկրաինացիների համար
Վաշինգտոնը տանկեր է ուղարկում ուկրաինացիներին, բայց ոչ թե պատերազմի, այլ մարզումների համար:
ԱՄՆ-ը մայիսի վերջին Գերմանիա կուղարկի 31 «Աբրամս» տանկ՝ մոտ 250 ուկրաինացի զինվորների մարզելու համար, դրա համար կպահանջվի մոտ 10 շաբաթ, գրում է AP-ն։
Գերմանիա տեղափոխված ամերիկյան Abrams տանկերը նախատեսված են միայն ուկրաինացի զինվորականների ուսուցման համար, այդ տանկերը չեն օգտագործվի մարտերում, ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։