Ռուսները կցանկանան հարձակման անցնել որոշ նոր տարածքներում. Ջոն Քիրբին
Ռուսները կցանկանան հարձակման անցնել որոշ տարածքներում: Այս մասին նշել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
Նրա խոսքով, թե կոնկրետ որտեղ կարող է ռուսական բանակը հարձակվել, դեռևս հայտնի չէ։
«Մենք գիտենք, որ գարնանը, երբ եղանակը բարելավվում է, և այն արդեն սկսում է բարելավվել, մենք կարող ենք ակնկալել, որ ռուսները կցանկանան հարձակման անցնել որոշ տարածքներում, և մենք հստակ չգիտենք, թե որտեղ և ինչպես դա կանեն», - ասել է Ջոն Քիրբին: