Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Մամուլ

Հասարակ քաղաքացիներին պատժում են, ՔՊ-ականներին՝ ոչ. ինչու են օգտատերերը հայտնվել դատարանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ ընտրում էին ՄԻՊ թեկնածուին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սպառնալիքներ էր հնչեցրել ընդդիմության թեկնածու էդգար Ղազարյանի հասցեին: Գործը հասավ իրավապահներին: ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրություն ուղարկեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ հայտնելով, որ Արթուր Հովաննիսյանը ցուցաբերել է ոչ միայն անհարգալից վերաբերմունք, խուլիգանական պահվածք, այլեւ սպառնալիքներ է հնչեցրել: ՀՀ քննչական կոմիտեն պարզեց, որ Հովհաննիսյանի նկատմամբ քրգործի հարուցումը մերժելի է, քանի որ հիմքերը բացակայում են:

Նույն իրավապահ համակարգը, որը Հովհաննիսյանի սպառնալիքների ու գործողությունների մեջ հանցակազմ չի տեսնում, շարքային քաղաքացիների նմանօրինակ հայտարարությունների առիթով քրգործ է հարուցում եւ նրանց հասցնում դատարանի դռները: Խոսենք փաստերով. քաղաքացի Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, հանդես է եկել բռնություն գործադրելու հրապարակային կոչով, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը: Այսպես, 01.04.2023թ. AntFake.am կայքում հրապարակվել է ««զարկեց ճակտին, փռեց գետնին», ում պռոյեկտն է էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05» վերտառությամբ տեսագրությունը, որում առկա են բռնության կոչ ու բռնության արդարացում, որով Նարեկ Սամսոնյանը պատգամավորներին հորդորում է հետեւել պատգամավոր Մհեր Սահակյանի օրինակին՝ մասնավորապես նշելով, որ «կատաղած շանը կանխելու համար կան ոչ ֆիզիկապես սպանելու օրինակներ»:

Մեկ այլ դեպք. քաղաքացի Արտակ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «www.facebook.com» սոցիալական ցանցի իր էջում հրապարակային եղանակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, պայմանավորված քաղաքական հայացքներով, 2022 թվականի ապրիլի 03-ին՝ ժամը 22.09-ին, բռնություն գործադրելու հրապարակային կոչ է արել. «Նիկոլի վզակոթին տալով՝ պետք ա շպրտենք էտ աթոռից, հետո սատկացնենք։ Միացե՛ք Սիմոնյանին»: Այս առիթով քրգործը դատարան է հասել: Քաղաքացիներից Սապետ Սաքանյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի ապրիլի 18-ին Վանաձորից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, այնուհետեւ «Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ հավաքվե՛ք» կայքէջի խմբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կիսված մեկնաբանության տակ Փաշինյանի հասցեին բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող գրառում է արել: Այդ արարքի համար քաղաքացին ազատազրկման է դատապարտվել, ապա տուգանվել է 100.000 դրամի չափով: Կանայք էլ չեն խուսափել պատախանատվությունից. Արմինե Գառնիկի Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:30-ին, իր անձնական օգտագործման բջջային հեռախոսում ներբեռնված «Ֆեյսբուք» հավելվածով տարածել է ՀՀ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ Naira Zohrabyan ֆեյսբուքյան օգտատիրոջ «Ու ո՞նց են սրանք ապրում» վերնագրով տեսանյութը՝ դրան կցելով «Քիչ է…սատկացնել քպ-ական թուրք ծնունդներին հատ-հատ ու խմբակային» գրառումը:

Այս գրառումից հետո կնոջը պատժել են իրավապահները բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար: Ահա Նիկոլ Փաշինյանի արդարադատությունը. երբ ՔՊ խմբակցության քարտուղարն է սպառնում լեզու եւ ականջ կտրել, անատիժ պետք է մնա, իսկ երբ շարքային քաղաքացին է նման հայտարարություն անում Փաշինյանի հասցեին, պատժվում է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում