Ադրբեջանցիները Հակարիի կամրջի մոտ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» գրությամբ ցուցանակ են դրել
Ադրբեջանը Լաչինի միջանցքի անցակետում տեղադրել է տեղեկատվական վահանակ, որում ասվում է՝ «Ուշադրություն, դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։