Քննարկվել են Հայաստան-Վրաստան կրթության և գիտության ոլորտում առաջիկա երկկողմ ծրագրերը
Ապրիլի 25-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի հետ: Տեղեկանում ենք դեսպանության մամուլի հաղորդագրությունից։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ Վրաստան կատարած վերջին այցի ընթացքում ստորագրված հուշագրերի շրջանակներում կողմերի միջև համագործակցությանը։ Մտքեր փոխանակվեցին կրթության և գիտության ոլորտում առաջիկա երկկողմ ծրագրերի վերաբերյալ։