Ուղիղ եթերի ժամանակ վատացել է Էրդողանի ինքնազգացողությունը
Թուրքիայի նախագահ Էրդողանը Ülke հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հանկարծակի վատ է զգացել իրեն և նույնիսկ ընդհատվել է հարցազրույցը:
Ուղիղ հեռարձակման ժամանակ նշվել է, որ նրա ինքնազգացողությունը վատացել է, ուստի հեռարձակումն ընդհատվել է։
Ավելի ուշ՝ հեռարձակման վերսկսումից հետո, Էրդողանն ասել է, որ մրսել է, և դա պայմանավորված է նախընտրական արշավում աշխատանքային զբաղվածությամբ։