Ուկրաինան կարող է հակահարձակում սկսել Ազովի ծովի ափի երկայնքով
Ուկրաինան կարող է հակահարձակում սկսել Ազովի ծովի ափի երկայնքով, գրում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին:
Ուկրաինայի ռազմական հրամանատարությունը չի կիսում հարձակման մանրամասները Միացյալ Նահանգների հետ, բայց, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի զինված ուժերը հարձակում կսկսեն այդ թվում ուկրաինական ափի երկայնքով:
Կիևը պատրաստվում է հակահարձակում սկսել արդեն հաջորդ ամսվա սկզբին, հայտնում են աղբյուրները։