Ուկրաինան պատրաստ է քննարկել ցանկացած խաղաղ ծրագիր. Կուլեբա
Ուկրաինան պատրաստ է քննարկել ցանկացած խաղաղ ծրագիր, որը չի հանգեցնի հակամարտության սառեցման կամ տարածքային զիջումների:
CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած խաղաղ ծրագիր, որը չի հանգեցնի հակամարտության սառեցմանը կամ Ուկրաինայի տարածքները Ռուսաստանին հանձնելուն», - ասել է Կուլեբան։