Վրաստանն իր ապագան տեսնում է ԵՄ-ում. Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Բրյուսելում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են եվրաինտեգրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։
«Եվրոպական ճանապարհով առաջ շարժվելու համար հիմնական առաջնահերթությունների իրականացումն այժմ առավել քան երբևէ կարևոր է: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ես ընդգծել եմ դատական համակարգի, օրենքի գերակայության և մամուլի ազատության ոլորտներում բարեփոխումների խորացման անհրաժեշտությունը»,- գրել է Միշելը։