Թող Մակրոնը Բորդոն տա այլ պետության. ուկրաինացի պաշտոնյա
Մակրոնը խորապես սխալվում է, եթե կարծում է, որ կարող է խաղաղության մասին ինչ-որ երկխոսություն վարել ուկրաինացի ժողովրդի թիկունքում, ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը։
«Եթե Մակրոնը կարծում է, որ կարող է բանակցել ուկրաինացի ժողովրդի թիկունքում, ապա նա խորապես սխալվում է։ Մակրոնը կարող է քննարկել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրերը, երբ խոսքը վերաբերում է բացառապես Ռուսաստանի և Ֆրանսիայի հարաբերություններին։ Առանց Ուկրաինայի ոչ ոք ոչինչ չի բանակցի»,- ասել է Դանիլովը։
Նա Մակրոնին առաջարկել է հրաժարվել ֆրանսիական տարածքների մի մասից. «Ես առաջարկում եմ Մակրոնին հրաժարվել Ֆրանսիայի մի մասից։ Նա կարող է դա անել: Թող Բորդոն կամ Ֆրանսիայի մեկ այլ շրջան տա այլ պետության»,-ասել է Դանիլովը: