Հայաստանի գոյությունը կախված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններից. Թուրքիայի ԱԺ նախագահ
Բայդենը անցյալ տարի օգտագործեց Հայոց ցեղասպանություն տերմինը։ Նրանից ակնկալվում էր նույնը անել այս տարի ևս, ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ում գործում է հայկական մեծ լոբբին. «Ճիշտ է, նրա ուժը խիստ չափազանցված է։ Բայց իշխանությունները նման հայտարարություններ են անում հայկական լոբբիին հաճոյանալու համար։
Սակայն 1915 թվականի իրադարձությունները ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանություն անվանելը ոչ թե օգուտ է հայերին, այլ վնասում է նրանց։ Որովհետև Հայաստանի հետագա գոյությունը տարածաշրջանում կախված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններից»,- ասել է Շենթոփը։