Օկուպшցված Մատաղիսի ուղղությամբ ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Արցախի Մարտակերտի շրջանի օկուպացված Մատաղիս (2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանն այն անվանել է Սուգովուշան- NEWSPRESS.am) գյուղի ուղղությամբ ական է պայթել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Ականազերծման գործակալության մամուլի ծառայությունը։
Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Մամուլի միջազգային եվրասիական հիմնադրամի վարորդ Խազար Բաբաշևը։
Տուժածը հոսպիտալացվել է Բարդայի շրջանային հիվանդանոց, նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: