Ադրբեջանը դատապարտում է ապրիլի 25-ին Երևանում «Նեմեսիս» գործողության պատվին հուշարձանի բացումը․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ապրիլի 25-ին Երեւանում «Նեմեսիս» գործողության պատվին հուշարձանի բացումը։
Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Հուշարձանի տեղադրումը Հայաստանի համապատասխան պետական մարմինների թույլտվությամբ և հաստատմամբ, ինչպես նաև փոխքաղաքապետի և իշխող կուսակցության այլ պաշտոնյաների բացման արարողությանը մասնակցելը անընդունելի է։ Հայաստանի նման քայլերը կասկածի տակ են դնում այս երկրի անկեղծությունը և բարի կամքը՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հետ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ խաղաղության և հաշտեցման ճանապարհն անցնում է ոչ թե հանցագործությունների և սխալների հերոսացման, այլ դրանց ճանաչման միջոցով»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: