Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Հասարակություն

Պաշտպանության նախարար աշխատող Պապիկյանի կինը փորձել է խաղալ հասարակության հուզականության վրա ու «կերակրել նրանց ելակներով»

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կինը «սրտաճմլիկ» գրառում է կատարել ամուսնու ծննդյան օրվա առիթով։ Նա հրապարակել է մի քանի աշակերտի «վերջինզանգյան» գրառումներ, որտեղ նրանք իրենց երախտագիտության խոսքերն են հղել Պապիկյանին՝ իրենց պատմության ուսուցչին։ 

Պապիկյանի կինը ներողություն է խնդրել իր ամուսնուց՝ այս նամակները նրանից, իբր թե, «թաքուն» հրապարակելու համար․․․

Իհարկե, միամտություն է կարծել, թե Պապիկյանն իսկապես տեղյակ չէ դրանց հրապարակման մասին։ Բայց սա չէ խնդիրը․․․

Խնդիրն անգամ այն էլ չէ, որ նամակներն ընթերցելիս տպավորություն ես ստանում, թե երեխաներին հանձնարարել են շարադրություն գրել Պապիկյանի մասին։

Հանգիստ թողնենք երեխաներին ու անդրադառնանք այն «մեծերին», ովքեր օգտագործել են այս երեխաների` հուզական վիճակներում արտահայտած միտքն ու աշխատեցրել այն իրենց օգտին՝ փորձելով խաղալ մարդկանց հուզականության վրա։

Պապիկյանի կինն իր գրառման մեջ ամուսնուն նկարագրելիս օգտագործել է «հայրենասեր», «արժեքներ կրող» ու նման որակումներ։ 

Հարց է առաջանում, թե այս ինչ Սուրեն Պապիկյանի մասին է խոսքը․ նրա՞, որ սեփական շահը գերադասում է հայրենիքի շահից, որ կապիտուլյացիայի ու հայրենիքը թշնամուն հանձնելու մեջ մեղադրվող իշխանության մաս է կազմում․․․

Ա՞յն Սուրեն Պապիկյանը, ում աչքի առաջ նոր տարածքներ են հանձնվում թշնամուն․․․

Ա՞յն Պապիկյան Սուրենը, ում օրոք զինվորները մահանում են ամենատարբեր ու կասկածելի վարկածներով և նա չի փորձում բացահայտել, թե ինչու, ինչ պայմաններում և ում մեղավորությամբ մահացան զինվորները․․

Ա՞յն Պապիկյանի, որ թքած ունի երկրի վրա էլ, բանակի վրա էլ, հայրենիքի վրա էլ․․․

Նախարար Պապիկյանի կինը նշել է, նաև, որ աշակերտները գնահատել են Պապիկյանին, հասարակությունը՝ ոչ․․․

Իհարկե, այս հարցում նախարարի կինը մոլորության մեջ է, իհարկե, հասարակությունը ևս գնահատում է․․․

Հասարակությունը գնահատում է Պապիկյանի հարսանեկան ծախսերը, որը մի քանի անգամ գերազանցում էր նրա աշխատավարձը․․․

Հասարակությունը գնահատում է Պապիկյանի ձեռք բերած տունը, որը դարձյալ նույն սկզբունքով ոչ մի կերպ չի տեղավորվում նրա եկամտի մեջ․․․ Մինչդեռ, միևնույն ժամանակ, նրա հանցավոր անգործության հետևանքով զինվորները վառվում են գյուղական հյուղակ հիշեցնող զինվորական կացարանում: 

Հասարակությունը նույն սկզբունքով տեսնում ու հասկանում է, թե ինչպես է Պապիկյանը խուսափում պատասխանատվությունից:

Հասարակությունը տեսնում է, թե ինչպես է բանակը հայտնվել բարձիթողի վիճակում։

Հասարակությունը հասկանում է, որ իշխանության խոստացված «խաղաղությունը», ոչ այլ ինչ է, եթե ոչ հայի ու հայկականի արժեհամակարգի զրոյացում, ոչնչացում ու կորուստ։

Ի վերջո, հասարակությունը տեսնում է, որ վերջին չորս տարում՝ սխալների, թերությունների, բացերի, մեր կործանման համար մեղավոր են բոլոր ՔՊ-ականներն ու մասնավորապես ուժային կառույցի ղեկավարները, ովքեր մատը մատին չեն տալիս՝ իրավիճակը շտկելու համար։

Հասարակությունը շատ բան է տեսնում ու հասկանում, չնայած նրան, որ սուրենպապիկյաններն  ու նրանց կանայք փորձում են խաղալ հասարակության հուզականության վրա ու կերակրել նրանց ելակներով․․․ 

Արմինե Մկրտումյան