Իրանում սպшնվել է բարձրաստիճան հոգևորական
Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարանի նահանգում այսօր սպանվել է բարձրաստիճան հոգևորական Աբաս Ալի Սուլեյմանիին:
Այս մասին հայտնում է The Washington Post-ը: Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին։ Նշվում է, որ իրանական պետական հեռուստաընկերության տվյալներով՝ Սուլեյմանին քաղաքի բանկերից մեկում է եղել, երբ մի մարդ խլել է անվտանգության աշխատակցի հրազենը և սկսել է կրակել բանկի աշխատողներից մեկի հետ տեղի ունեցած վեճի պատճառով:
Միջադեպի հետևանքով Սուլեյմանին սպանվել է: