Լավրովը կոչ է անում աշխարհին ընդհանուր լեզու գտնել թալիբների հետ
Ռուսաստանի արտգործնախարարը միջազգային հանրությանը կոչ է արել ներգրավվել Աֆղանստանի հետ շփումներում՝ նշելով, որ «Թալիբան» շարժումն իրականություն է:
Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության շրջանակներում Նյու Յորք կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում Լավրովն ասել է, որ Ռուսաստանը ելնում է նրանից, որ թալիբներն իրականություն են, ուստի անհրաժեշտ է բանակցել նրանց հետ։