Ռուսաստանում կլինի կամավորների հավաքագրում՝ սահմանապահ ծառայություն իրականացնելու համար
Ռուսներին առաջարկվել է պաշտպանել երկրի սահմանները:
Ռուսաստանի պետական սահմանները պաշտպանելու համար անհրաժեշտ է քաղաքացիական կամավորների ներգրավում: Այս մասին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։
«Ցավոք, մենք այժմ չունենք այնպիսի հնարավորություններ, ինչպիսին Խորհրդային Միությունում էր, երբ ողջ երկիրը շրջագծով հսկվում էր ԽՍՀՄ սահմանապահ զորքերի կողմից։ Հետևաբար, այժմ սահմանների պաշտպանության մի փոքր այլ եղանակներ կան։ Բայց տեղական բնակչությանը կամավոր սկզբունքով ներգրավելը, իմ կարծիքով, դա միանգամայն իրատեսական է և հասկանալի։ Սա շատ երկրներում է կիրառվում»,- ասել է պատգամավորը։