Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Մամուլ

«Հին ու նոր» Փաշինյանները. ինչո՞ւ չի գնում այն ճանապարհով, ինչ ժամանակին հորդորում էր Սաակաշվիլիին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«...Ամեն անգամ, նրա դեմքը տեսնելիս, հիշելու են ...մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն՝ ընդհանուր առմամբ, այնպես էլ՝ երկրի ամեն քաղաքացու: Եվ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից»: Ի՞նչ եք կարծում, սա ո՞վ է ասել և ո՞ւմ հասցեին, ի՞նչ առիթով: Առանց ինտրիգների: Միանգամից հստակեցնենք, որ մեջբերումը Նիկոլ Փաշինյանի հրապարակումից է, ասված է Վրաստանի ու Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ:

Հրապարակումը, որ համացանցի խորխորատներից պեղել է ֆեյսբուքի օգտատեր Գառնիկ Զաքարյանը, վերջին օրերին սոցցանցի հայկական տիրույթում մեծ ուշադրություն է գրավել, ինչը միանգամայն օրինաչափ է:

Իսկ Նիկոլ Փաշինյանը այդ հրապարակմամբ հանդես է եկել 2009 թվականի մարտի 26-ին, այսինքն՝ երբ դեռ գտնվում էր հետախուզվող մեղադրյալի կարգավիճակում՝ «Մարտի 1-ի» գործով: Հրապարակման թեման այն է, թե ինչ պետք է անի Վրաստանի իշխանությունը, ինչ պետք է անի Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ 2008-ի օգոստոսի 8-ին իր իսկ հրահրած պատերազմում ջախջախիչ պարտություն կրելուց հետո: Նիկոլ Փաշինյանի հրապարակման վերնագիրն ինքնին խոսուն է. «Սաակաշվիլին պետք է հեռանա»: Շրջվենք ու 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն հայտարարությունն ստորագրած Նիկոլ Փաշինյանին հարցնենք, թե 200910 թթ. Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս էր հիմնավորում Սահակաշվիլու հեռանալու վերաբերյալ իր պնդումը, ինչո՞ւ էր կարծում, որ Վրաստանի այն ժամանակվա ղեկավարը պետք է հեռանա:

Չափսոսանք մեր թերթի տարածքն ու մեջբերենք Նիկոլ Փաշինյանի՝ նշված հրապարակման մեջ նրա բերած հիմնավորումներից մի քանիսը. «Վրաստանը նախորդ տարվա ամռանը (2008-ի օգոստոսին - «Փաստ») ուղղակի ահավոր հարված ստացավ, և սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն՝ իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը, սա այն դեպքն է, երբ իշխանությունը իրեն պետք է պարտված ճանաչի՝ հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ հենց Վրաստանի գործող իշխանությունն է այդ պարտության թիվ մեկ պատասխանատուն: Եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից»:

Հիմա 2020-23 թվականների փաշինյանական իշխանատենչության հարուցած մղձավանջի տիրույթում հայտնվածի իրավունքով շրջվենք և 2009-10 թթ. «շարժիչով» Փաշինյանի հրապարակման հիման վրա հարց ուղղենք մեջբերված բավականին հիմնավոր դիտարկման հեղինակին: Հարցը հռետորական է, բնականաբար. «Նիկոլ Փաշինյան, բա որ այդքանը այդքան լավ գիտես, այնքան լավ, որ Սահակաշվիլիին խորհուրդ էիր տալիս, թե ինչ անի, ինչպես վարվի, ավելին՝ բացատրում էիր, թե հակառակ դեպքում ինչ կլինի, հապա ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ ես արդեն ավելի քան երկու տարի ամեն գնով կառչած մնում իշխանությունից, ինչո՞ւ ես կառչել մեր երկրի կոկորդից»: Շարունակենք մեջբերել «հին» Փաշինյանի հրապարակումից. «Ինչ խոսք, Վրաստանը անվերադարձ է կորցրել Աբխազիան և Հարավային Օսիան, բայց և չի երաշխավորված ավելին կորցնելու վտանգից:

Եթե անգամ Սահակաշվիլին կարողանա նման երաշխիքներ ստեղծել, վրացիներն, ամեն անգամ նրա դեմքը տեսնելիս, հիշելու են 2008-ի մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն՝ ընդհանուր առմամբ, այնպես էլ երկրի ամեն քաղաքացու: Եվ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից»: Լավ, բա այդ ամեն ինչը այդքան պատկերավոր ու դիպուկ գիտակցող Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ ինքը չի վարվում նույն կերպ (առնվազն), ինչպես խորհուրդ է տալիս հարևան Վրաստանի այն ժամանակվա ղեկավար Սահակաշվիլիին ու նրա թիմին:

Երևի միայն այն պատճառով է Նիկոլ Փաշինյանը իր ասածի հակառակն անում, որպեսզի ամեն անգամ իր դեմքը տեսնելիս հիշենք 2020-ի մղձավա՞նջը, 2021-ի մղձավա՞նջը, 2022-ի մղձավա՞նջը, 2023-ի՝ դեռ շարունակվող մղձավա՞նջը, ազգային ստորացո՞ւմը, և այդ մղձավանջի ամենօրյա ցնցումները մեզ զրկեն առաջ նայելու հնարավորությունի՞ց, ապագայի՞ց, գոյության հնարավորությունի՞ց: Այսինքն, Նիկոլ Փաշինյանին իր բերած աղետները քիչ են թվում, նա ուզում է կործանել Հայաստանն ընդհանրապես, զրկել ապագայից բոլորին: Այդպե՞ս հասկանալ այն իրողությունը, որ ինքը անում է տրամագծորեն հակառակը նրա, ինչ ասում էր Սաակաշվիլիին: Իսկ ուրիշ ինչպե՞ս հասկանալ: Հա, մի մեջբերում էլ «հին» Փաշինյանի հրապարակումից. «...Բայց այսօր, ահա, ստեղծվել է մի վիճակ, որ պետք է ազնիվ և շիտակ պատասխանել հետևյալ հարցին. այլևս ի՞նչ կարող է տալ Սաակաշվիլիի իշխանությունը Վրաստանին»:

Պետք է շատ հանգիստ ու գործնականորեն պատասխանել նմանօրինակ հարցին, թե՝ այլևս ի՞նչ կարող է տալ Փաշինյանի իշխանությունը Հայաստանին: Եթե այդ իշխանությունը շարունակվի, այն Հայաստանին, ամբողջական կործանումից բացի, թրքացումից բացի, ուրիշ ոչինչ չի կարող տալ: Կարճ ասած, ոչինչ չի կարող տալ, բայց կարող է խլել ամեն ինչ, իսկ առաջին հերթին՝ որպես պետականություն և որպես ազգ գոյություն ունենալու մեր իրավունքը: Դատելով թիկնազորքով շրջելուց, ծաղիկների մեջ պայթուցիկ որոնելուց և ախտորոշման ձգտող այլ դրսևորումներից, Փաշինյանը սահակաշվիլիանալու ճանապարհին է, բայց որևէ ցանկություն չունի անել այն, ինչ ժամանակին հորդորում էր Սահակաշվիլիին: Գուցե վերջինիս՝ ներկա վիճակն է նաև անհանգստացնում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում