Ֆրանսիան վճռական է տրամադրված այս հարցում. Ֆրանսիայի ԱԳ նախարարը` մեր տարածաշրջանում խաղաղության պահպանման մասին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ժամանել է Բաքու, նա կլինի նաև Երևանում և Թբիլիսիում։
«Բաքու ժամանումով մեկնարկեց իմ կովկասյան այցն Ադրբեջան, Հայաստան, ապա Վրաստան: Ֆրանսիան գիտակցում է տարածաշրջանում խաղաղության պահպանման ամբողջ կարևորությունն ու վճռական է տրամադրված այս հարցում: Սա մեսիջ է, որը ես փոխանցելու եմ», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: