Էրդողանի առողջության վատթարացմամբ միայն կարող է մտահոգվել Փաշինյանը. նա է Հայաստանի վարչապետի աթոռն զբաղեցնողի ֆիզիկական երկարակեցության միակ երաշխավորը. Աբրահամ Գասպարյան
Հեռուստամեկնաբան, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1- Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ թուրքիայի քաղաքականությունը պայմանավորված չէ (և չի եղել) անձերով,
2- էրդողանի ողջ լինել-չլինելը չի խափանի Արցախն ադրբեջանին բռնակցելու՝ անկարայի, բաքվի ու Հայաստանի հայադավ իշխանության ծրագիրը,
3- թուրքիայի համար Հարավային Կովկասը ռազմավարական խորության վեկտոր է, որից երբեք չի հրաժարվի նույնիսկ եթե այնտեղ կատարվի իշխանափոխություն։
4- էրդողանի առողջության վատթարացմամբ միայն կարող է մտահոգվել Հայաստանում իշխանությունը զավթածը։ թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետի աթոռն զբաղեցնողի քաղաքական վերարտադրության ու ֆիզիկական երկարակեցության միակ երաշխավորն է 2020 թ.-ից այսդին։
ՀԳ- Մայիսի 14-ի թուրքական ընտրությամբ շատ բան է պայմանավորված։ Ռեգիոնում՝ հատկապես։
ՀԳ 2- Արցախն ու արցախցի մեր եղբայրներին ու քույրերին ամուր համբերություն։ Պիտի ձգենք։ Ամեն գնով։ Դաժան օրերից հետո արշալույսը բացվելու՛ է։
Պի՛նդ եղեք»: