Մարիա Զախարովան պատասխանել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ով նշել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։
Զախարովան մասնավորապես նշել է.
«Կարող եմ ասել, որ ՌԴ-ն իր դիրքորոշումը հստակ ներկայացրել է ապրիլի 24-ին ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարությունում: Ներկայումս ինչպես խաղաղապահ զորակազմի, այնպես էլ քաղաքական մակարդակով գործադրվում են անհրաժեշտ ջանքեր Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման համար և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման համար: Մենք սկզբունքայնորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա ընդունելի հանգուցալուծումներ գտնելու հարցում»,- նշել է Մարիա Զախարովան: