Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները, կատարի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները. Ռենատա Ալտ
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը։
«Ադրբեջանական նոր անցակետը Լեռնային Ղարաբաղում՝ Հակարիի կամրջի վրա, խախտում է միջազգային իրավունքը, ավելի է դժվարացնում մարդկանց ազատ տեղաշարժը և մատակարարումները տարածաշրջան: Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները, կատարի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է պաշտոնյան: