Ձեռք է բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման պայմանավորվածություն. Զախարովա
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում, գրում է Ria.ru-ն:
Մարիա Զախարովան հավելել է, որ հանդիպման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ: