Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհի զուգահեռ հսկողության առաջարկը. Բայրամով
«Նախագահի կողմից արվում են ադրբեջանական կողմի բազմաթիվ առաջարկներ։ Դրանցից մեկը Լաչինի ճանապարհին «թափանցիկ ռեժիմ» ապահովելն է։ Սակայն հայկական կողմը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից»:
Այս մասին նշել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Լաչինի ճանապարհին թափանցիկ հսկողություն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը համապատասխան քայլեր է ձեռնարկել անցակետի գործառույթ մտցնելու համար։ Ըստ հաղորդագրության՝ Լաչինի ճանապարհը կարող է շահագործվել 3 ուղղությամբ՝ քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների համար»,- ընդգծել է նա: