Հայաստանը հայտարարել է, որ վերադարձել է գործընթացին. Բայրամովը՝ «խաղաղության համաձայնագրի» մասին
Եթե Ադրբեջանը չհավատար խաղաղ գործընթացին ու համաձայնությանը, չէր նախաձեռնի դա: Ինչպես տեղեկացնում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այդ կոչն արվել է Ադրբեջանի նախագահի կողմից 2020թ.-ի հունվարին: Խաղաղ համաձայնագրի հետագա քայլերը նույնպես մեր կողմից են արվել: Իհարկե, մենք շնորհակալ ենք բոլոր միջնորդներին: Ամեն դեպքում, դրանից հետո, Հայաստանը հայտարարեց, որ վերադարձել է գործընթացին: Հետագա բանակցությունները շատ կարևոր են գործընթացի հաջորդ փուլի ու քայլի համար: Մենք աջակցում և ողջունում ենք այս գործընթացը: Ադրբեջանը կմասնակցի խաղաղ գործընթացին և պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ այն առաջ մղելու համար»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: