Բայրամովը՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև տարաձայնությունների մասին
Այն բանից հետո, երբ Ադրբեջանն «ազատագրեց իր հողերը»՝ համաձայն իր Սահմանադրության, ՄԱԿ-ի կանոնադրության և օրինական օրենքի, Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև, մեղմ ասած, մի շարք տարաձայնություններ ծագեցին՝ կապված հայ-ադրբեջանական հետհակամարտության կարգավորման փուլի հետ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Եթե վերջին 2,5 տարվա ժամանակահատվածը գնահատենք քաղաքական օրակարգի տեսանկյունից, ապա այն տեղի է ունեցել ոչ թե ինչ-որ նոր քաղաքական շփումների, նախագծերի, զարգացման, այլ ինչ-որ ֆոնի վրա»,- ասել է Բայրամովը։