Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում

«Սու 30»-ների պես, բայց խիստ վտանգավոր PR, որ կարող է կյանքեր արժենալ

Արդեն 2 տարի է, ինչ ադրբեջանական զորքը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք, հաստատվել մեր բարձրադիր դիրքերում։

Արդեն 2 տարի է, ինչ թշնամու կողմից օկուպացված են Հայաստանի մարզերից տարածքներ Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում։

Այս բոլոր մարզերում թշնամին զբաղեցնում է ռազմավարական նշանակության բարձունքներ, կատարում ամրաշինական աշխատանքներ, իսկ Հայաստանի Կառավարությունը զբաղված է ոչ թե թշնամական օկուպացիայից հայկական հողը ազատելով, այլ՝ միայն սեփական փիարով։

Պարզվում է, որ Հայաստանի Կառավարությունը իր առաջ խնդիր է դրել ոչ թե թշնամական զորքը մեր երկրից հեռացնելը, այլ՝ կանոնավոր չվերթների իրականացումը Երևանից դեպի Կապան և այդ նպատակով էլ երեկ կատարվել է փորձնական թռիչք։

«Մի հատված ենք ունեցել, որտեղ մոտ երկու րոպե ինքնաթիռը որոշ սարքավորումներով չի նկատվել, որը տեխնիկական է։ Մենք հենց դա էլ ուզում էինք հասկանալ, որպեսզի հետագայում թռիչքուղու ուղղությամբ մեր ալեհավաք և այլ նավիգացիոն սարքավորումները շտկենք։ Ընդհանուր առմամբ, թռիչքը դրական ենք գնահատում։ Մեր նպատակն է վերլուծել տեղի ունեցածը»,– այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանին պատմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարը դրական է գնահատել օդանավի իրականացրած թռիչքը և խոսել միայն տեխնիկական խնդրի մասին, ինչը առոչինչ է այն խնդիրների հետ համեմատ, որոնք կարող է ստեղծել Սյունիքի մարզի կարևորագույն բարձունքներում նստած թշնամին։
Կապանի օդանավակայանի կողքին է ադրբեջանական դիրքը՝ ընդամենը 100 մետր հեռավորության վրա։

Հարց է առաջանում, թե այդ ո՞ւմ ի՞նչ է ուզում ցույց տալ Հայաստանի իշխանությունը՝ ադրբեջանական դիրքից դիտարկվող տարածքում մարդատար ինքնաթիռ երկինք հանելով։

Պարզ է, որ Հայաստանի վարչապետը թշնամու քթի տակ բեմադրություն է կազմակերպում, որ ցույց տա, թե կարևորում է Սյունիքի մարզի զարգացումը,բայց սյունիքցիների համար պարզ է, որ գործ ունեն հերթական մանիպուլյացիայի հետ, որովհետև օդանավակայանից 100 մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական դիրքից խոցվելու հավանականությունը շատ մեծ է, իսկ երկնքում փրկվելու հնարը՝ զրոյական։

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մտահղացման և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից իրագործված ծրագրի՝ վերգործարկված Կապանի օդանավակայանում օդանավ երկինք բարձրացնելու այս քայլով Նիկոլ Փաշինյանը լուծում է մեկ խնդիր ընդամենը։ Ապագայում հրապարակվելիք 100 նոր փաստի մեջ նպատակ կա մեկ աննախադեպ փաստ արձանագրել, թեկուզ չաշխատող, ինչպիսին չաշխատող էր «Սու 30»-ներ գնելը և դրանց հետ սելֆիներ անելը։
Հիշեցնենք, որ այդ գնման մասին ժամանակին Հայաստանի վարչապետը իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»։

Սա ՀՀ վարչապետի բերանից դուրս եկած հերթական սուտն էր, որովհետև 44 օր ընթացող պատերազմի ժամանակ «Սու 30»-ները ոչ մի օբյեկտ չեն խոցել, չեն փրկել գոնե մի հայի կյանք։ Նույնը հիմա է, Կապանի օդանավակայանում օդանավ բարձրացնելը փիար է, այս դեպքում խիստ վտանգավոր փիար, որովհետև կարող է արժենալ մարդկային կյանքեր։

                                                 NEWSPRESS.am