ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ղազախստանին շրջանցելու պատժամիջոցները
ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ղազախստանին՝ շրջանցելու հակառուսական պատժամիջոցները և նվազագույնի հասցնել նման քաղաքականության տնտեսական հետևանքները երկրի համար։
Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության զեկույցում, որը տարածվել է հինգշաբթի՝ ապրիլի 23-26-ը ԱՄՆ ֆինանսների նախարարության և առևտրի նախարարության ներկայացուցիչների Ղազախստան կատարած այցից հետո։
«Պատվիրակության անդամները հանդիպել են կառավարության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ՝ տեղեկատվություն փոխանակելու, ռազմավարական առաջնահերթությունները նախանշելու և աջակցություն առաջարկելու պատժամիջոցների կիրառման և Ղազախստանի համար դրա տնտեսական հետևանքները նվազագույնի հասցնելու համար», - ասվում է փաստաթղթում։