Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Մամուլ

Ինչ է կատարվում Սոթքում․ «Հրապարակ»

Հրապարակ» թերթը գրում է.

Վարդենիսի Սոթքի հանքի աշխատակիցները շարունակում են հարկադիր պարապուրդում գտնվել․ նրանք մոտ մեկ շաբաթ է՝ չեն հաճախում աշխատանքի, քանի որ ադրբեջանական կողմից կրակոցների պատճառով աշխատանքները դադարեցվել էին: 2 օր առաջ մարզպետն էր հանդիպել Սոթքի բնակիչների հետ, որոնց մեծ մասը հանքում է աշխատում, եւ հայտնել, որ հանքը փակվելու է։ Դեռեւս պաշտոնապես չեն հայտարարում այդ մասին, քանի որ ռուսները հույս ունեն, որ ադրբեջանցիների հետ բանակցությունները դրական արդյունք կտան, եւ կշարունակվի հանքի շահագործումը։

Սակայն մենք տեղեկացանք, որ աշխատակիցներին դեռ անցած տարեվերջին են զգուշացրել, որ հնարավոր է հանքը չաշխատի, քանի որ հայկական տարածքում գտնվող պաշարները սպառվել են, իսկ ադրբեջանական տարածքից հանքանյութ կորզել չեն թույլատրում։

Բանն այն է, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով Սոթքի հանքի 70 տոկոսն անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո, սակայն հանքն աշխատում էր, քանի որ ադրբեջանցիներն այն շահագործելու համար պետք է ահռելի ներդրումներ անեին` ինֆրաստրուկտուրա կառուցելու համար, ինչը նաեւ ժամանակ կպահանջեր: Իսկ մարտի վերջերին Սոթքի աշխատակիցներին տեղեկացրել են, որ պետք է ազատման դիմումներ գրել, նախ՝ թոշակառուները, իսկ աշնանը` նաեւ մյուսները: Ասել են, որ առավելագույնը մինչեւ հոկտեմբեր կարող են աշխատել։ Հանքի աշխատակիցներից մեկը պատմեց, որ, իրենց տեղեկություններով, ադրբեջանական կողմը պարտադրում է ռուսներին, որ հայերի փոխարեն ադրբեջանական աշխատուժ վերցնեն, հակառակ դեպքում թույլ չեն տա աշխատել։

Հանքի ռուս տերերը չեն ուզում կատարել այդ պահանջները, քանի որ հայկական կողմում են գտնվում հանքանյութի վերամշակման ենթակառուցվածքները։ Ենթադրվում է, որ ադրբեջանական տարածքից հանված հանքանյութն էլ պետք է հայկական կողմում վերամշակվի: Եթե ռուսական կողմին չհաջողվի լեզու գտնել, չի բացառվում, որ մոտ 800 մարդ դառնա գործազուրկ, միայն 40-50 հոգի պահեն, իսկ հանքի բուն աշխատուժը փոխարինվի ադրբեջանական աշխատուժով։

Սոթքի լեռնային հանքի պետ Արմանը մեզ վստահեցրեց, թե հանքը չի աշխատում անվտանգային խնդիրների պատճառով, իսկ մարզպետի հետ հանդիպմանը չի մասնակցել։ «Իմացա, որ մարզպետն ասել է՝ անվտանգության հարցերը երբ կարգավորվեն, հանքը կաշխատի»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում