ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության դեմ՝ ամերիկյան քաղաքացիներին ապօրինի կալանավորելու համար։
Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյայի խոսքով՝ պատժամիջոցների առաջին փուլը սահմանվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործադիր հրամանի համաձայն։
Նա ընդգծել է, որ այդ սուբյեկտները փորձում են օգտագործել ամերիկյան քաղաքացիներին քաղաքական զիջումներ ստանալու ԱՄՆ-ից։
Նման գործողությունները սպառնալիք են դարձել միջազգային քաղաքական համակարգի կայունության համար։