Բախմուտ քաղաքը զգալի ավերածությունների պատճառով դարձել է գրեթե անմարդաբնակ
Ռազմական գործողությունների հետևանքով Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքը զգալի ավերածությունների պատճառով դարձել է գրեթե անմարդաբնակ, հեռուստամարաթոնի եթերում ասել է Ուկրաինայի Զինված ուժերի զորքերի արևելյան խմբի խոսնակ Սերխի Չերևատին։
«Այն, ըստ էության, ավերված է։ Նույնիսկ թշնամիներն իրենք են այն անվանում երկրորդ Ստալինգրադ։ Միգուցե այլ բան են ուզում ասել, բայց սրանով ցույց են տվել քաղաքի ավերածության չափը։ Այս պահին այն գրեթե ոչ պիտանի է կյանքի համար, շենքերի մեծ մասն զգալիորեն վնասված է»,- ասել է Չերևատին։
Նրա խոսքով՝ քաղաքում կան նաև խաղաղ բնակիչներ, ովքեր հրաժարվել են լքել իրենց տները։
Ուկրաինայի Զինված ուժերի հինգերորդ առանձին գրոհային գնդի զինծառայող Յուրի Սիրոտյուկը հայտնել է, որ ռուսները շարունակում են հարձակումները Բախմուտում։