Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաները մշակում են կենսաբանական զենքի բաղադրիչներ․ Շոյգու
Պենտագոնի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմա-կենսաբանական ծրագրերն ուղղված են կենսաբանական զենքի բաղադրիչների զարգացմանը։
Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նշելով, որ ԱՄՆ-ի գործունեությունը շարունակվում է ամենավտանգավոր հետազոտությունները երրորդ երկրներին փոխանցելու ուղղությամբ։
«Ուկրաինայի օրինակով մենք տեսնում ենք այդ ծրագրերի երկակի նպատակը և դրանց իրական ուշադրությունը կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման վրա, ինչը կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի ուղղակի խախտում է», ասել է Շոյգուն։