ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ձգտում են վերափոխել միջպետական հարաբերությունների համակարգը. Շոյգու
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ձգտում են վերափոխել միջպետական հարաբերությունների համակարգը՝ վերահսկվող տարածաշրջանային դաշինքների ստեղծման միջոցով։
Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Այսօր այս կործանարար գիծը դրսևորվում է միջպետական հարաբերությունների համակարգը վերափոխելու ցանկությամբ՝ վերահսկվող տարածաշրջանային դաշինքների ստեղծման միջոցով»,- ասել է Շոյգուն Նյու Դելիում ՇՀԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։