Այսօր՝ ժամը 12:00-ին, որոշ բնակավայրերում գործարկվելու է էլեկտրական շչակ
Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում ապրիլի 28-ին անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական միջոցառումներ, որոնց ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը:
Ապրիլի 28-ին՝ ժամը 10:30-ին Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օշական և ժամը 12։00-ին՝ Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
Փկարար ծառայությունը նշված բնակավայրերի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։