Լիտվայում կտեղակայվի գերմանական ռազմական բրիգադ
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է Օլաֆ Շոլցի հետ երկրում գերմանական ռազմական բրիգադի աստիճանական տեղակայման համաձայնության մասին։
Այս մասին գրում է BBC-ն:
«Լիտվայի տարածքում դաշնակցային զորքերի մշտական ներկայությունը մեր բացարձակ առաջնահերթությունն է։ Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի պայմաններ ստեղծենք գերմանական բրիգադի տեղակայման համար արդեն 2026 թվականին»,-նշել է Նաուսեդան: