Բաքվում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների հանդիպումը
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրված պաշտպանության ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Ազգային պաշտպանության համալսարանում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին գրում է AZERTAC-ը՝ հղում տալով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությանը։
Պաշտպանության ազգային համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հեյդար Փիրիևն ընդգծել է ընթացող քննարկումների և փորձի փոխանակման կարևորությունը։ Նշելով, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև սերտ համագործակցությունը ծառայում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը, նա վստահություն է հայտնել, որ նման հանդիպումները կարևոր խթան կհաղորդեն դասախոսների, սպաների և ռազմաուսումնական անձնակազմի միջև բարեկամության հետագա ամրապնդմանը։
Թուրքիայի ցամաքային զորքերի դպրոցի ղեկավար, գեներալ-մայոր Գյուլթեքին Յարալին և Վրաստանի Պաշտպանության ազգային ակադեմիայի ռեկտոր, բրիգադի գեներալ Մամիյա Բալախաձեն նշել է, որ նման հանդիպումներն արժանի ներդրում կունենան ռազմաուսումնական հաստատությունների միջև փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման գործում։
Եռակողմ հանդիպման վերջում կայացել է նվերների փոխադարձ հանձնման արարողություն։