«Վաղը խաղողը ոնց են մթերելու, կուլակաթափ են անո՞ւմ, բոլշևիզմ ա՞»․ Գառնիկ ԴանիելյանРоссельхознадзор-ն արգելել է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
Ծառուկյանին Քննչական բերելու ժամանակ հավաքվածները վանկարկում էին «Ազատություն» (տեսանյութ)
Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)Այսօր Հայաստանի առջև կանգնած են երեք փոխկապակցված ռազմավարական ճգնաժամեր՝ ներքին կայունության, տարածաշրջանային անվտանգության և համաշխարհային կարգի ճգնաժամը. Արա ԱյվազյանՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկներըՈւկրաինայում հակամարտությունը կավարտվի, եթե Արևմուտքը զիջումների գնա Ռուսաստանին․ Իլոն ՄասկԻՀՊԿ-ն շարունակում է հարվածներ հասցնել ԱՄՆ ռազմաբազաներին60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններըՎե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ ԶաքարյանԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ ԱբրահամյանԳագիկ Ծառուկյանին ներկայացրել են ՔԿ վարչություն. ուղիղԱՄՆ-ի կողմից Իրանի Ահվազ քաղաքում իրականացված հարվածների հետևանքով չորս մարդ է զոհվել. կան վիրավորներՈստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրшմիջոցներԱդրբեջանը շարունակում է արագ տեմպերով բնակեցնել օկուպացված ԱրցախըԷկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»Քաղաքական պատվերով կառուցված գործերը կարող են որոշ ժամանակ ծառայել իշխանության շահերին, սակայն, ի վերջո, դրանց փաստական և իրավական սնանկությունը բացահայտվում է․ Սուրեն Սուրենյանց
Ստի ․․․, թե հավաքագրվել եմ օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, ստի ․․․, թե գաղտնի տեղեկատվության փոխանցման դիմաց 622 հազար դոլար փող եմ ստացել․ Թևանյան
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԴավիթ Ղազինյանի մասով խախտվում է պառլամենտարիզմի կարևորագույն կանոններից՝ պատգամավորական անձեռնմխելիության սկզբունքը․ Գոհար ՄելոյանԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»
Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա ու վարորդի մարմինը. մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
Իրանը հայտարարել է տարածաշրջանի մի քանի երկրներին հնարավոր հարվածներ հասցնելու մասինԷրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա

Փաշինյանին է ներկայացվել Տավուշի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Իջևան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վեահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և պաշտոնատար այլ անձինք:

Կառավարության ղեկավարին նախ ներկայացվել են վարչատարածքային բարեփոխումները: Ըստ այդմ՝ համայնքների թիվը մինչ միավորումը եղել է 62, իսկ միավորումից հետո՝ 4: Միավորման արդյունքում համայնքապետարանների հաստիքներն օպտիմալացվել են 32 տոկոսով, համայնքային ծառայողների թիվը՝ 14 տոկոսով, ավագանու անդամների թիվը՝ 52 տոկոսով, ավագանու կին անդամների թիվն աճել է 115 տոկոսով: Իրականացվել է 60 համայնքային ծառայողի վերապատրաստում: Աշխատավարձերը բարձրացել են 20 տոկոսով: Վարչապետին տեղեկատվություն է տրամադրվել նաև համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման վերաբերյալ:

Տավուշի մարզում կրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասով նախ ներակայացվել է, որ կա 23 հիմնական դպրոց, 4 ավագ դպրոց և 53 միջնակարգ դպրոց, որոնցից 32-ի ֆիզիկական վիճակը գնահատվում է լավ, 31-ինը՝ բավարար, 17-ինը՝ անբավարար: Զեկուցվել է, որ 31 դպրոցում խնայողությունների հաշվին իրականացվել են ծրագրեր: Դովեղում, Կիրանցում և Գանձաքարում կառուցվում է 3 դպրոց, 2 դպրոցի կառուցում էլ նախատեսվում է Նավուրում և Գոշում: Ուսուցիչների ատեստավորման գործընթացի շրջանակում զեկուցվել է, որ մարզում 1634 ուսուցիչներից պարտադիր ատեստավորվել են 809-ը, 72-ն անցել են կամավոր ատեստավորում, 19 ուսուցիչ «Դասավանդիր, Հայաստան» ծրագրից են:

Պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել նաև հաշվետու տարում մարզում իրականացված մշակութային և սպորտային միջոցառումների և ծրագրերի, մարզում գործող մշակութային կազմակերպությունների մասին, ընդգծել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ»-ի մրցաշարարեր՝ վազք, խճուղավազք և սեղանի թենիս նկատմամբ քաղաքացիների հետաքրքրվածության փաստը:

Նախադպրոցական հաստատությունների մասով ներկայացվել է, որ մարզում գործում է 63 մանկապարտեզ, որից 59-ը` համայնքային, 4-ը` մասնավոր: Վարչապետին զեկուցվել է, որ 56 համայնքային մանկապարտեզի ֆիզիկական վիճակը գնահատվում է լավ, իսկ 7-ը՝ բավարար: 2018-2022թթ. Իջևանում կառուցվել է 2 նոր մանկապարտեզ, հիմնանորոգվել՝ 23-ը, 2023թ. նախատեսվում է ևս 3-ը վերակառուցել: Ընդգծվել է, որ նոր կառուցված և հիմնանորոգված մանկապարտեզներն ապահովված են անհրաժեշտ գույքով:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է քաղաքաշինության ոլորտում 2019-2022թթ. շինթույլտվությունների և կատարված ներդրումների մասին, ինչպես նաև անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերի ֆինանսավորման (294,6 մլն դրամ) մասին, որն օգտագործվել է առողջապահական (6.9 տոկոս) և դպրոցաշինական (93.1 տոկոս) նպատակներով:

Ենթակառուցվածքների բարեփոխումների շրջանակում ներկայացվել է, որ իրականացվել է ջրամատակարարման և ջրահեռացման 19 ծրագիր (1 384 մլն․ դրամ), գազիֆիկացման 23 ծրագիր ( 141,4 մլն․ դրամ), էներգետիկայի 68 ծրագիր (1 407,4 մլն․ դրամ), ոռոգման 11 ծրագիր (407,4 մլն․ դրամ):

Ճանապարհաշինության մասով զեկուցվել է, որ հաշվետու տարում 153 կմ միջպետական ճանապարհներից վերանորոգվել է 5 կմ, 361 կմ հանրապետական նշանակության ճանապարհներից՝ 51 կմ, 1207 կմ տեղական և համայնքային նշանակության ճանապարհներից՝ 34 կմ: Ճանապարհաշինության համար 2022թ․ նախատեսված բյուջեն կազմել է 9,43 մլրդ դրամ:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով 2022թ․ ծրագրերի (1,1 մլրդ դրամ) շրջանակում իրականացվել է ջրամատակարարման 2 ծրագիր (267,1 մլն դրամ), ոռոգման համակարգերի վերանորոգման 1 ծրագիր (12,48 մլն դրամ), դպրոցաշինության 1 ծրագիր (210,5 մլն դրամ), կոմունալ ծառայությունների բարելավման և հասարակական տրանսպորտային ցանցի ձևավորման 1 ծրագիր (299,0 մլն դրամ), 35 հատ 540,5 ԿՎտ արևային ֆոտովոլտային կայանների մատակարարման և տեղակայման ծրագիր (148,6 մլն դրամ) և համայնքների տեխնիկական վերազինման 1 ծրագիր (176,7 մլն դրամ):

Մանրամասներ են ներակայացվել գյուղատնտեսության և հողօգտագործման մասով, զեկուցվել է 2022թ․ գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի մասին: Ծրագրերը ներառել են հետևյալ ոլորտները՝ աշնանացան ցորեն, սուբսիդավորվող վարկեր, պարարտանյութերի ծրագիր, ինտենսիվ այգեգործություն/կաթիլային ոռոգում, տավարաբուծություն, ապահովագրական ծրագրեր, ոչխարաբուծություն և այծաբուծություն, ՓՄ խելացի անասնաշենք, հումքի մթերման վարկ, ագրոպարեն, գյուղ լիզինգ:

Հողօգտագործման մասով զեկուցվել է, որ տրվել է 1755,6 հա պետական հողերի վարձակալություն, 1315,9 հա համայնքային հողերի վարձակալություն, առկա են 11412 հա սահմանամերձ չօգտագործվող հողատարածքներ: Վարձակալության դիմաց պետական և համայնքային բյուջեներ են մուտքագրվել 800 մլն դրամ:

Հաշվետու տարում Տավուշում մշակվել է 5333 հեկտար հողատարածք, ինչը 2021 թվականի համեմատ ավելի է 250 հեկտարով: Նախորդ տարվա ընթացքում մարզում հիմնել է նաև կաթիլային համակարգով գործող 230 հեկտար այգի, 53 հա ինտենսիվ այգի: 2021 թվականի համեմատ ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերը կտրուկ ավելացել են. այդ տարվա ընթացքում հիմնվել էր ընդամենը 4 հա ինտենսիվ այգի: Գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 46 մլրդ դրամ, ինչը 2021 թվականի համեմատ ավելի է 600 մլն դրամով:

Վարչապետին ներակայացվել է նաև առողջապահական ծրագրերի իրականացման, բժշկական սարքավորումների և գույքի ձեռքբերման ուղղությամբ կատարված աշխատանքները: Ըստ այդմ՝ հումանիտար և կենտրոնացված կարգով տրամադրվել է դեղորայք, իմունականխարգելում-սառցարաններ և սառնարաններ, ձեռք է բերվել մեկ շտապ օգնության մեքենա, 6 թթվածնային կոնցենտրատորներ, Իջևանի բժշկական կենտրոնի համար համակարգչային տոմոգրաֆիա, Իջևանի բժշկական կենտրոնում ստեղծվել է հեմոդիալիզի բաժանմունք, ձեռք են բերվել բուժսարքավորումներ, բժշկական պարագաներ և այլ գույք: Այս նպատակով ներդրվել է 395 մլն դրամ: Ներկայացնելով շենքային պայմանները` նշվել է, որ ԲԿ-ներից 22- ը գտնվում են բավարար վիճակում, 2-ը ենթակա են նորոգման (Կոթիի և Զորականի ԳԲԱ-ներ), 4-ը ենթակա է վերակառուցման՝ (Այրումի, Կողբի, Գետահովիտի և Պառավաքարի ԳԲԱ-ներ)։

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել են նաև սոցիալական ապահովության ոլորտում կատարված աշխատանքների, արտաքին կապերի և միջազգային համագործակցության, այդ թվում՝ միջազգային և այլ կառույցների հետ համատեղ ծրագրերի իրականացման մասին:

Հաշվետու տարում Տավուշի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասով ներկայացվել է, որ 2018-2022 թթ․ իրականացված 63 սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 6,86 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմել է 59.8 տոկոս, համայնքի մասը՝ 34.8 տոկոս, այլ ներդրողներինը՝ 5.4 տոկոս:

Ներկայացնելով 2018-2022 թթ․ սուբվենցիոն ծրագրերն ըստ ոլորտների, նշվել է, որ իրականացվել է 299260 քմ ասֆալտապատման 35 ենթածրագիր (3,839 մլրդ դրամ), 65 կմ լուսավորության 6 ենթածրագիր (421 մլն դրամ), ջրամատակարարման/ջրահեռացման 8 ենթածրագիր (70 կմ/2744 ջրաչափ՝ 775 մլն դրամ), 19,7 կմ/1000 հա ոռոգման համակարգի 6 ենթածրագիր (340 մլն դրամ), մանկապարտեզների 4 ենթածրագիր (154 մլն դր), բնակարանաշինության, էներգոարդյունավետ բնակարանների 19 ենթածրագիր (19450 քմ տանիք՝ 1,130 մլրդ դրամ), համայնքային նշանակության օբյեկտների 11 ենթածրագիր (167 մլն դրամ), տեխնիկայի ձեռքբերման 2 ենթածրագիր (2 ավտոբուս, 1 տրակտոր՝ 34 մլն դրամ):

2022թ․ հաստատված սուբվենցիոն ծրագրերը 16-ն են, ընդհանուր արժեքը կազմում է 4.3 մլրդ դրամ, որից պետբյուջեի մասը կազմում է 2․4 մլրդ դրամ, համայնքների մասը՝ 1․9 մլրդ դրամ: 2023թ. սուբվենցիոն ծրագրերի մասով զեկուցվել է, որ ներկայացվել է 20 ծրագիր (6.1 մլրդ դրամ), որից պետական բյուջեի մասը կազմում է 3,7 մլրդ դրամ, իսկ համայնքի մասը՝ 2,4 մլրդ դրամ:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև մարզում առկա հիմնախնդիրներին՝ անտառահատմանը, աղբահանությանը, հեռագնա արոտների հասանելիությանն ու բաշխվածությանը:

Վարչապետին ներկայացվել է նաև բյուջեի կատարողականը, որի շրջանակում իրականցվել են ՀՀ Տավուշի մարզպետարանի կողմից տարածքային պետական կառավարման ապահովում, մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայություններ, հանրակրթական ծրագրեր, ՀՀ սահմանամերձ համայնքների ընտանիքների կողմից սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի, ոռոգման գնի սակագնի մասնակի փոխատուցում, անշարժ գույքի հարկի փոխատուցում, կապիտալ սուբվենցիաների տրամադրում, ՀՀ մարզերում առաջնահերթ կամ հրատապ լուծում պահանջող ծրագրեր:

Զեկուցվել է նաև, որ Տավուշի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները նախորդ տարի կազմել են 1,49 մլրդ դրամ` նախորդ տարվա 1,34 մլրդ դրամի դիմաց:

Նշվել է, որ մարզում առկա է Քաղաքացիների սպասարկման 6 գրասենյակ, որոնք գործում են մեկ պատուհան սկզբունքով` մատուցելով պետական տարբեր ծառայություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետը նշել է, որ համայնքների կառավարման առանցքային նպատակը պետք է լինի բյուջեի աճը և այդ ուղղությամբ պետք է իրականացվեն հետևողական աշխատանքներ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել` քաղաքացիների սպասարկման որակի բարձրացման և հարմարավետ պայմանների ստեղծման նպատակով, որպեսզի քաղաքացին ստիպված չլինի ծառայություններ ստանալու համար դուրս գալ բնակավայրից:

Կառավարության ղեկավարը ընդգծել է Տավուշի մարզի համայնքների կողմից սուբվենցիոն ծրագրերի ընդլայնումը և ընդգծել մանկապարտեզների, դպրոցների, ճանապարհների կառուցման, հիմնանորոգման և այլ կապիտալ ծրագրերի ավելացման անհրաժեշտությունը: Նշվել է նաև համապատասխան ստանդարտներով գրունտային ճանապարհների կառուցման և սպասարկման, ճանապարհների սալապատման կարողությունների զարգացման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև հանքավայրերի գործունեությանը: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին, այդ թվում իրավապահ մարմիններին հետևողական պայքար տանել անօրինական գործող հանքավայրերի գործունեության դեմ:

Վարչապետը կարևորել է նաև մարզում գյուղնշանակության հողատարածքների ծավալների ավելացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, տնամերձ այգիների որակի բարձրացման խրախուսումը և հավելել, որ մարզերը պետք է կառավարության աջակցությամբ ունենան գյուղատնտեսության ուղղվածության և զարգացման ռազմավարություններ: «Պետք է բարձրարժեք կուլտուրաների, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ առաջ շարժվել և զարգացնել գյուղատնտեսությունը: Մեր խնդիրն է, որպեսզի մարդն աշխատելով հողի վրա` լավ ապրի, կարողանա լուծել իր սոցիալական խնդիրները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը վերը նշված հարցերի շուրջ տվել է կոնկրետ հանձնարարականներ: Ընդգծվել է նաև սպանդանոցների գործունեության և վաճառքի կետերի նկատմամբ առավելագույն հսկողություն իրականացնելու կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև անտառհատումների դեմ պայքարին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, այլընտրանքային էներգետիկայի, մարզական ենթակառուցվածքների զարգացմանը և այլ հարցերի:

Զեկուցվել են նաև մարզում քրեածին իրավիճակի, Պարեկային ծառայության գործունեության մասին` ընդգծելով, որ հատկապես վերջինիս գործունեության արդյունքում նվազել է ավտովթարների թիվը: