Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ տարիներ շարունակ հակասությունների պատճառով․ ՀԱՊԿ ԳԽ
Աշխարհում մեծանում է հակամարտությունների ներուժը, ինչը ազդում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) սահմանների ողջ երկայնքով ստեղծված իրավիճակի վրա։ Այս մասին գրել է TACC-ը՝ ոհղում տալով ՀԱՊԿ քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի ելույթին։ Վերջինս նման հայտարարություն կատարել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
«Աշխարհը վերադառնում է առճակատման ժամանակաշրջան՝ հակամարտությունների ներուժի հետագա ամրապնդման հեռանկարով: Բացասական միտումներն ուղղակիորեն ազդում են իրավիճակի վրա ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծով»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ տարիներ շարունակ հակասությունների պատճառով։