Ադրբեջանի ԱԳՆ-ն «կողմնակալ» է որակելով ֆրանսիական կողմի մոտեցումը
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին։
Հիշեցնենք, Ֆրանսիայի ԱԳ նախարարն ավելի վաղ անհիմն էր որակել Ադրբեջանի պահանջները։
Ադրբեջանի ԱԳՆ-ի կարծիքով`Ֆրանսիայի ԱԳ նախարարը անհիմն նկրտումներ ունի։
«Ցավոք, ֆրանսիական կողմը, որ իրեն ներկայացնում է որպես հակամարտությունը կարգավորող կողմ, 30 տարում երբեք չի դատապարտել Հայաստանի քաղաքականությունը»։
«Կողմնակալ մոտեցումներ դրսևորելու փոխարեն ֆրանսիական կողմի համար ավելի օգտակար կլինի դրդել Հայաստանին կատարել պայմանավորվածություններից բխող պարտավորությունները և զերծ մնալ սադրանքներից»,-ասված է հաղորդագրության մեջ: