ՀՀ բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն օրենքով սահմանված կարգով, զարտուղի ճանապարհները դատապարտելի են․ Սահակյան
Փաստաբան Գարիկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․
Խստորեն դատապարտում եմ իրավապաշտպան Artak Galstyan-ի հանդեպ իրավապահ մարմնի կողմից իրականացված գործողությունները՝ այդ թվում խոշտանգումները։ Հայտնում եմ իմ անվերապահ պաշտպանությունը իրեն։ ՀՀ բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն օրենքով սահմանված կարգով, զարտուղի ճանապարհները դատապարտելի են։