Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Մամուլ

ՀՀ ՄԻՊ-ի համար փակ դռներ. Արցախ գնալ չի պատրաստվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նորընտիր մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առաջիկայում այց չի նախատեսում Արցախ: Այսպիսով, Արցախն արդեն 5 ամիս է՝ շրջափակման մեջ է. միայն երեկ հայտարարեցին, թե անցակետը դրել են, միջանցքը մտադիր են բացել: Դեռևս 2020թ.-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել էր Հայաստանն Արցախին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իսկ արդեն ապրիլի 12-ից ամբողջական շրջափակման է ենթարկել Արցախը՝ փակելով նաև Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:

Արցախում մարդու իրավունքների խախտումերի վերաբերյալ բազմաթիվ աղաղակող դեպքեր են արձանագրվել. արցախցիները թշնամու կողմից թե՛ հոգեբանական թե՛ ֆիզիկական ճնշումների են ենթարկվում մշտապես: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ՄԻՊ աշխատակազմ՝ հասկանալու՝ շրջափակումից ի վեր այցելել են արդյոք Արցախ կամ դիմել են Կարմիր խաչին այցը կազմակերպելու համար: ՄԻՊ աշխատակազմից մեզ տեղեկացրին, որ շրջափակումից հետո Պաշտպանի աշխատակազմից այս ընթացքում չեն այցելել Արցախ, որպեսզի տեղում հասկանան, թե ինչ խնդիրների են բախվում արցախցիները:

ՄԻՊ աշխատակազմից հետաքրքրվել էինք նաև, թե երբ է արդյոք պատրաստվում նորընտիր ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել Արցախ։ Մեզ աշխատակազմից տեղեկացրին, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Պաշտպանը կմեկնի Արցախ՝ մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակին ծանոթանալու և այդ բնագավառում առկա խնդիրներն արձանագրելու նպատակով: «Այցի հնարավորության հետ կապված հարցերն այժմ գտնվում են քննարկման փուլում»,-ասվում է Պաշտպանի աշխատակազմից մեզ տրված պատասխանում: Այսպիսով, պատասխանից պարզ է դառնում, որ Անահիտ Մանասյանը համենայնդեպս առաջիկայում այց չի նախատեսում Արցախ շրջափակմամբ պայմանավորված խոչընդոտների պատճառով: Հատկանշական է, որ, օրինակ, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակ ՄԻՊ-ի առջև փակ դռներ չկային. վերջինս ցանկացած միջոց գտնում էր, որպեսզի այցելի ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր, տեղում արձանագրում էր, թե դրա հետևանքով քաղաքացիներն ինչ խնդիրների են բախվել»: