Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 17. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանը Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ բանակցություններ չի վարում, միջանցքի և դրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտված են». սրանք ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքերն են՝ ասված այս տարվա մարտի 22-ին խորհրդարանում։ Նրա հայտարարությունից մեկ ամիս անց ունենք մի իրավիճակ, երբ անցակետը տեղադրված է, և այդ պատճառով էլ ադրբեջանական կեղծ բնապահպանները դադարեցրել են ակցիան։
«Դրանք նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Դրա շրջանակներում Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքի անխափան տեղաշարժը։ Այս ռեժիմն ու ձեռք բերված պայմանավորվածությունները վաղուց ամրագրված են»,- ասել էր Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Այսինքն՝ ստացվում է՝ հերթական անգամ ՀՀ իշխանությունների հայտարարություններն իրականություն չեն դառնում. նրանք ստում են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: