ԱՄՆ-ը սենսորներ է նվիրաբերում Ուկրաինային միջուկային պայթյունները հայտնաբերելու համար
ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը Ուկրաինային տրամադրում է սենսորներ, որոնք կարող են հայտնաբերել միջուկային զենքի ճառագայթման ալիքը, ինչպես նաև որոշել հարձակման վայրը: Այդ մասին գրում է The New York Times-ը։
Սարքավորումը մատակարարվում է Ռուսաստանի հարձակման դեպքում ապացույցներ ունենալու համար, եթե նա որոշի միջուկային զենք կիրառել Ուկրաինայի տարածքում։
The New York Times-ը գրում է, որ ատոմային սենսորների ցանց է տարածվում ողջ տարածաշրջանում, որը կկարողանա բնութագրել ցանկացած միջուկային պայթյունի չափը, գտնվելու վայրը և ազդեցությունը: