Զելենսկին պատմել է, թե ինչի մասին է խոսել Սի Ցզինպինի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ քննարկել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Մենք խոսեցինք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և այս բոլոր հարցերի մասին, և լսեցինք հարգանք այս բոլոր սկզբունքների նկատմամբ, ապագա հանդիպման մասին խոսք չեղավ, առաջին հերթին ուշադրություն դարձվեց անվտանգության խնդրին», - ասել է Ուկրաինայի նախագահը։
«Մինչ պատերազմը մենք, թերևս, հացահատիկի ամենամեծ արտահանողն էինք Չինաստան, և, հետևաբար, Ռուսաստանը, երբ այն արգելափակում է, ինձ թվում է, որ բոլոր շահագրգիռ երկրները պետք է ճնշում գործադրեն Ռուսաստանի Դաշնության վրա, որպեսզի այդ միջանցքը չփակվի»,-ասել է Զելենսկին։