Հայաստանի գործողությունները պատերազմի շարունակությունն են․ Հաջիև
Ադրբեջանական ժողովրդի դեմ հայերի կանխամտածված ականային ահաբեկչությունը պատերազմի շարունակությունն է այլ միջոցներով։
Այս մասին իր Twitter-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Երեկ մարդասիրական ականազերծման երեք օպերատորներ դարձան Հայաստանի ցանած գաղտնի մահվան սերմերի զոհը»,- գրել է Հաջիևը