Ուկրաինան ծրագրում է հակահարձակում իրականացնել Ղրիմի վրա․ Զելենսկի
Ուկրաինան ծրագրում է հակահարձակում իրականացնել Ղրիմի վրա, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆիննական Yle հեռուստաընկերությանը և սկանդինավյան այլ լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան հետ մղել ռուսական զորքերին և Ղրիմը վերադարձնել Կիևի վերահսկողության տակ։
Զելենսկին հավելել է, որ հակամարտությունը կարող է ձգվել տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ։ Նա մանրամասներ չի հայտնել հակահարձակման պլանների մասին։ Հրատարակությունը ենթադրում էր, որ հարձակումը կարող է սկսվել գարնան վերջին կամ ամռան սկզբին: