Էրդողանը վստահ է իր հաղթանակում
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրություններում իր հաղթանակի կապակցությամբ։
«Մենք գնում ենք դեպի հաղթանակ մայիսի 14-ին, այս մասին մեզ ասում են հարցումների տվյալները։ Մենք առաջատար ենք նաև սոցիոլոգիական հարցումների արդյունքում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը TRT TÜRK-ի եթերում։